Աշխարն, այո, շուռ է եկել...
Այս գեղարվեստական ստեղծագործությունը, որն իրենից ներկայացնում է սկոչով ամրացված հասարակ բանան, չորեքշաբթի օրը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է... 6,2 միլիոն դոլարով... Բանանը նույն օրը գնվել է Մանհեթենի շուկայում 35 սենթով։
Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի այս ստեղծագործությունը պատճառ է դարձել է թեժ վիճաբանության այն հարցի շուրջ, թե ինչ է արվեստն ընդհանրապես։ Ստեղծագործությունը գնած չինացի մեծահարուստ Ջասթին Սանն ասել է, որ որպես գեղարվեստական փորձառություն ուտելու է բանանը եւ նոր բանան է դնելու դրա տեղում, ինչպես եւ մտահղացել է հեղինակը:
Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am