jkjhkjhkj

17-02-2025 09:41 369

Վաշինգտոնի վարչակազմը եվրոպական երկրներին թույլ կտա զենք և ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի այլ ապրանքներ գնել Ուկրաինային մատակարարելու համար։ Այս մասին կիրակի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այո, ես դա կանեմ»,- պատասխանել է երկրի ղեկավարը հարցին, թե արդյոք նման թույլտվություն կտա։

Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Բրյուսելում Ուկրաինային զենքի մատակարարումները համակարգող արևմտյան երկրների կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ ասաց, որ ապագայում Կիևին «մահացու և ոչ մահաբեր օգնության առյուծի բաժինը» պետք է տրամադրի ոչ թե Վաշինգտոնը, այլ եվրոպացիները։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր