jkjhkjhkj

30-04-2025 10:11 67198

Թբիլիսիի երկաթուղային կայարանի հարակից հրապարակում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ հրդեհի վայր է ժամանել մոտ 10 հրշեջ մեքենա։

Ականատեսները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է առավոտյան՝ մոտավորապես ժամը 06։00-ին՝ երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։

Վաճառողներն ակտիվորեն ազատում են շուկայի այն հատվածը, որտեղ բռնկվել է հրդեհը։ Պատճառների մասին դեռևս հայտնի չէ։

 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր