11-03-2019 12:33 583

 

ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը 1862 թվականի մարտի 10-ին առաջին անգամ շրջանառության մեջ է դրել թղթադրամ: Նյու Յորքի American Bank Note ընկերությունը տպել է 5, 10, 20, 50, 100, 500 և 1000 դոլար անվանական արժեքով թղթադրամներ, ընդհանուր առմամբ՝ 60 մլն դոլար ծավալով:

Մի կողմից, թղթադրամները սև էին և բաց կանաչ, մյուս կողմից` կանաչ: Տպարաններում նման թանաքները շատ էին: Ամերիկացիները նոր փողերն անվանում էին greenbacks: Ավելի ուշ այս անվանումը կրճատվել է և դարձել «բաքսեր»

Ամերիկյան դոլարը՝ ռազմական արժույթ է: Առաջին անգամ թղթե դրամները շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ընթացքում: Նպատակն էր վճարել պատերազմի ժամանակ ծախսած ռեսուրսների դիմաց, սակայն միջոցները բավարար չէին, քանի որ մարդիկ պահում էին փողը և չէին դնում շրջանառության մեջ:

Ամերիկայի պատմության մեջ ամենանշանակալի արժույթը կազմում էր 100 հազար դոլար: Այդ թղթադրամի թողարկումը կատարվել է մինչև 1945 թվականը, սակայն պաշտոնապես դրա թողարկումն արգելել է Ռիչարդ Նիքսոնը: Նա նաև արգելել էր թողարկել 100 դոլարից բարձր անվանական արժույթով թղթադրամներ:

1929 թվականին ընդունվել է այն բանկի ստանդարտը, թե ինչ տեսք պետք է ունենա ամերիկյան դոլարը: Ստանդարտն այսպիսին էր. թղթադրամի դիմային մասում դիմանկար էր, իսկ ետնամասում՝ հուշարձաններ, խորհրդանիշներ: Դոլարը չի հանդիսանում թղթային արժույթ, այն 25 տոկոսով բաղկացած է Վուշե գործվածքից և 75 տոկոսով բամբակից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր