11-03-2019 12:39 382

 

Nissan-ն ու Renault-ը դիտարկում են Նիդեռլանդներում գործող համատեղ ձեռնարկությունը փակելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը հղում անելով աղբյուրին:

Ըստ գործակալության՝ այդ որոշումը կապված է Nissan-ի նախկին ղեկավար Կառլոս Գոնի գործի հետ, որին մեղադրում էին ֆինանսական մեքենայությունների համար:

Նշվում է, որ խոսքը Նիդեռլանդներում համատեղ Nissan — Renault B. V. ձեռնարկության մասին է:

Ավելի վաղ Nissan ընկերության գլխավոր տնօրեն Հիրոտո Սայկավան հնարավոր էր համարել ֆրանսիական Renault ընկերության հետ համագործակցության վերանայումը՝ Կառլոս Գոնի ձերբակալության ֆոնին: Նա նշել էր, որ Nissan և Renault ընկերությունների միջև հարաբերություններն «անհավասար» են: Հայտնի է, որ Nissan-ի բաժնետոմսերի 43.4 տոկոսը պատկանում է Renault-ին: Իսկ Nissan-ին պատկանում է ֆրանսիական կորպորացիայի բաժնետոմսերի 15 տոկոսը: Սակայն ճապոնական կորպորացիան քվեարկության իրավունք չունի:

Նշենք նաև, որ Nissan ճապոնական ավտոկոնցերնի բաժնետոմսերն արժեզրկվել են՝ ընկերության ղեկավար Կառլոս Գոնի ձերբակալության մասին լուրերից հետո:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?