11-03-2019 16:54 458

 

Ռուսական «ՄԻՐ» վճարային համակարգի ներկայացուցիչները հայտնել են նոր անկանխիկ վճարման ծառայության` MirPay-ի շնորհանդեսի մասին: Հաղորդվում է, որ այս ծրագիրը հասանելի է Android-ով աշխատող սմարթֆոնների համար:

Ինչպես հայտնի է՝ «ՄԻՐ»-ի հավելվածի մշակումը սկսվել է, քանի որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Google-ի և Apple-ի հետ՝ կապված հեռախոսային քսակներին իր քարտերի միացման հետ:

Այսօրվա դրությամբ՝ ծառայությունը հասանելի է միայն ութ բանկային հաստատությունների հաճախորդների համար:

«ՄԻՐ»-ի մշակողները խոստանում են, որ մինչև այս տարվա վերջը ֆինանսական հաստատությունների հնարավորություններն ու ցանկը զգալիորեն ընդլայնվելու են, ավելի մեծ սփռում է սպասվում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր