12-03-2019 11:21 437

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը «Зарубежнефть» ընկերության տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու համարհաստատել է յոթ թեկնածուից կազմված ցանկը, նրանք բոլորն ընդգրկված են խորհրդի գործող կազմում:

Մասնավորապես՝ տնօրենների խորհրդի կազմում առաջադրվել են Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Ռուսաստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Տեկսլերը, տնօրենների խորհրդի գործող նախագահ Եվգենի Մուրովը, էներգետիկայի նախարարության վարչության տնօրեն Ալեքսանդր Գլադլովը, «Зарубежнефть»-ի ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը և Ռուսական էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովը:

«Зарубежнефть» ընկերությունը դիվերսիֆիկացված նավթագազային հոլդինգ է, որի միակ բաժնետերը Ռուսաստանի Դաշնությունն է: Ռուսաստանում հոլդինգին է պատկանում երկրաբանական հետազոտությունների, ածխաջրածնի արդյունահանման 13 արտոնագիր: Բացի այդ, ընկերությունն արդյունահանման աշխատանքներ է իրականացնում Վիետնամում:Վ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր