12-03-2019 13:26 383

Մի շարք վարկային կազմակերպություններ ստիպված են եռապատկել իրացվող ակտիվների նորմերը՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախաշեմին, որի ժամկետը դեռ մարտի 29-ն է, հայտնում է Financial Times-ը հղում անելով բրիտանական կենտրոնական բանկի անանուն աղբյուրներին:

Որոշ բանկերի իրացվելիության պահանջները եռապատկվել են. Անգլիայի Բանկը պարտավորեցրել է վարկային կազմակերպություններին պահպանել իրացվող բավարար ակտիվներ` հնարավոր ֆինանսական ճգնաժամին դիմակայելու համար, որը կապված է հատվածում 100 օրով վարկավորման դադարեցման հետ՝ 30 օրով իրացվելիության բավարար մակարդակի ստանդարտ պահանջների փոխարեն:

Պահանջները բոլոր բանկերին չեն ներկայացվել. ըստ FT աղբյուրների՝ դրանք անդրադարձել են Barclays, Royal Bank of Scotland և մի շարք այլ խոշոր խաղացողների վրա: Միևնույն ժամանակ՝ Lloyds-ի և Nationwideի համար սահմանվել են ավելի քիչ կոշտ պահանջներ՝ սեփական իրացվելիության համար:

Բրիտանական բանկերին նաև պարտավորեցրել են մոդելավորում անցկացնել դոլարը ֆունտ ստեռլինգով փոխանակման անհնարինության համար: Դա արվելու է, եթե վարկային կազմակերպությունները խնդիրներ ունենան մի քանի օրվա ընթացքում արտարժույթի շուկաներ մուտք գործելու հետ կապված: Փաստորեն, խոսքը բանկերի համար պահանջների և պարտականությունների լրացուցիչ խստացման մասին է` իրենց սթրես-թեստերի անցկացման համար` նախքան Brexit-ը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր