12-03-2019 15:38 479

 

Ամերիկյան Apple ընկերությունը, ինչպես սպասվում է, մարտի 25-ին ներկայացնելու է հոսքային հեռուստատեսության և նորությունների վերաբերյալ ծանուցման նոր ծառայություններ, հայտնել Է The Verge ինտերնետ-պորտալը:

Ընկերությունից նշել են, որ մարտի 25-ին մտադիր են անցկացնել շնորհանդես, իսկ թե ինչ են մտադիր ցուցադրել, պաշտոնապես չի ճշտվում:

Հայտարարության մեջ միայն ասվում է, որ գալիս է «շոուի ժամանակը»: Միջոցառմանը հրավիրում են ԱՄՆ-ի մասնագիտացված առաջատար ԶԼՄ-ների լրագրողներին: The Verge-ի աղբյուրների տեղեկությունների համաձայն, ընկերությունը կներկայացնի հոսքային հեռուստատեսության ծառայություն: Այն, ինչպես սպասվում է, հասանելի կդառնա արդեն այս գարնանը: Բացի այդ, ինչպես նշում է պորտալը, Apple-ը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի թարմացված նորությունների ծառայությունը: Այն, մասնավորապես, թույլ կտա դյուրացված համակարգով ձեւակերպել միանգամից մի ամբողջ շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ թերթերի ու հանդեսների բաժանորդագրություն:

Հրապարակման մեջ նաև տեղեկություն կա, որ Apple-ը կարող է ներկայացնել iPad պլանշետային համակարգիչների նոր մոդելներ և AirPods ականջակալներ: Apple-ի հասույթի մոտ 2/3-րդը վերջին տարիներին բաժին է ընկնում iPhone սմարթֆոնների իրացմանը:

Ընկերության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են այդ արտադրանքից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Apple-ի ղեկավար Թիմ Կուկը, մասնավորապես, նշել է, թե հույս ունի եկամուտներն ավելացնել տարբեր ծառայությունների հաշվին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր