12-03-2019 17:19 519

 

Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանն անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի (1942-2018) հիշատակին 50 պենսո անվանական արժեքով մետաղադրամ է հատել:

Այն ունի 27,2 միլիմետր տրամագիծ, իսկ վրան սև անցքի պատկեր է, հայտնում է BBC-ն:

Դրամի դիզայներ Էդվինա Էլիսը հայտնել է, որ փորձել է «հսկայական սև անցքի մեջ ներկառուցել փոքրիկ մանրադրամը, ինչի վրա ակամա կծիծաղեր մեծ գիտնականը, եթե ողջ լիներ»։

«Նրան հաջողվում էր ամենաբարդ առարկաներն ու երևույթները հասանելի եւ գրավիչ դարձնել լայն հանրության համար»,- հավելել է նա։

Հոքինգը ցմահ Պապական գիտությունների ակադեմիայի անդամ էր, նախագահի ազատության շքանշանակակիր, ինչը ԱՄՆ֊ում քաղաքացիական անձանց համար համարվում է բարձրագույն պարգև։ 2002 թվականին հարցման արդյունքում Բիբիսի֊ի հրապարակեց բոլոր ժամանակների 100 մեծագույն բրիտանացիների ցանկը, որտեղ Հոքինգը զբաղեցնում էր 25֊րդ տեղը։

Գիտնականը 1979֊ից 2009 թվականները եղել է Քեմբրիջի համալսարանի մաթամատիկայի դասախոս։ Հասել է կոմերցիոն հաջողությունների շնորհիվ իր գիտահարամատչելի աշխատույթունների, որտեղ նա խոսում է իր սեփական տեսություններից և ընդհանուր առմամբ տիեզերաբանությունից։

Սթիվեն Հոքինգի «Ժամանակի համառոտ պատմություն» գիրքը բիրտանական The Sunday Times հրատարակության կողմից կազմված բեստսելերիների ցանկում է եղել ռեկորդային 237 շաբաթ:Վ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր