12-03-2019 17:22 522

 

Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել Բրյուսելի և Մոսկվայի միջև քաղաքական հարաբերությունների վերաբերյալ բանաձևի ընդունմանը, որը պարունակում է «Հյուսիսային հոսք- 2»-ի դադարեցման առաջարկ:

Տեքստում նշվում է, որ «Հյուսիսային հոսք-2»-ն ուժեղացնում է Եվրամիության կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից, նաև վտանգում եվրոպական ներքին շուկան և չի համապատասխանում ԵՄ էներգետիկ քաղաքականությանը կամ նրա ռազմավարական շահերին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրիան նախատեսում է զարգացնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը և կշարունակի ռուսական գազի գնումները, քանի որ այն էժան է ամերիկյանից: Բացի այդ՝ Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել էր, որ գերմանական իշխանություններն Ուկրաինայով գազի տարանցման վերաբերյալ համաձայնագրի կնքման հույս ունեն՝ մինչև «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շահագործումը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր