13-03-2019 11:20 414

Նյու Յորքի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Deutsche Bank և Investors Bank Trump Organization-ի չորս խոշոր նախագծերի ֆինանսավորմանը, ինչպես նաև 2014 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ֆուտբոլի ազգային լիգայի «Բուֆալո Բիլս» ակումբը գնելու անհաջող փորձին վերաբերող փաստաթղթերը ստանալու համար, գրում է The New York Times պարբերականը հղում անելով տեղեկացված աղբյուրին:

Հաղորդվում է, որ Նյու Յորքի գլխավոր դատախազի նոր հետաքննությունը հաջորդել է ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենի կոնգրեսում տված ցուցմունքներին: Նշվում է, որ սա քաղաքացիական հետաքննություն է, ոչ թե քրեական:

NYT-ի տվյալով, Նյու Յորքի գլխավոր դատախազության գրասենյակը լայն լիազորություններ ունի խարդախության գործի քննության մեջ: Մասնավորապես, դատախազությունը կարող է տուգանք սահմանել, իսկ ծայրահեղ դեպքերում գործը տեղափոխել դատարան, փորձելու համար լուծարել կազմակերպությունը, եթե հաստատվի, որ այն զբաղվել է ապօրինի գործունեությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատել է Deutsche Bank-ի ամերիկյան ոչ մեծ մասնաճյուղի հետ, հավելել է NYT-ը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր