jkjhkjhkj

13-03-2019 11:46 822

Lightning Network տեխնոլոգիան բիթքոինը վերածել է Visa և MasterCard վճարային ծառայությունների ապակենտրոնացված մրցակցի: Այս մասին հայտարարել է ամենաերիտասարդ կրիպտոմիլիարդատեր Էրիկ Ֆինմանը, ով դարձել է կրիպտոներդնող դեռ դեռահասության տարիքում:

Ֆինմանը նշել է, որ Lightning- ը վճարային համակարգերից տարբերվում է իր ապակենտրոնացումով, բայց դա ռիսկեր է ստեղծում կրիպտոարժույթի ցանցի համար:

Նա կարծիք է հայտնել, որ, ըստ էության, բիթքոինը Litecoin-ի հետ միասին արդեն փաստացի մահացած է և ընդգծել, որ կրիպտոարժույթում ներդրումներն այժմ մռայլ և ռիսկային ձեռնարկատիրական գործունեություն է:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները գործարկել էին ոսկով ապահովված PayMon կոչվող կրիպտոարժույթ՝ ամերիկյան պատժամիջոցների շրջանցման համար: Այլընտրանքային արժույթի մշակմամբ աշխատել են Parsian Bank, Bank Pasargad, Bank Melli Iran և Bank Mellat բանկերը, ակտիվը ներկայացվելու է արտաբորսային Fara Bourse հարթակում: Ghoghnoos ընկերության տնօրեն Վալիոլլա Ֆաթեմին հայտարարել է, որ սկզբնական փուլում թողարկվելու է 1 միլիարդ նոր տոկեն: Դրանք օգտագործվելու են ֆինանսական հաստատությունների ակտիվների տոկենիզացիայի և միջբանկային SWIFT համակարգից անջատելուց հետո երկրի տնտեսության համար բացասական հետևանքների նվազեցման համար:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր