13-03-2019 14:10 418

 

Շոտլանդիայի թագավորական բանկը (Royal Bank of Scotland, RBS) սկսում է փորձարկել բանկային կենսաչափական քարտերը, որոնք թույլ կտան վճարումներ կատարել մատնահետքի միջոցով:

BBC- ի տվյալով՝ PIN-ծածկագիր այլևս չի պահանջվի 30 ֆունտից ավել գումարի վճարումների ժամանակ:

Մեծ Բրիտանիայում RBS-ի և NatWest-ի 200 հաճախորդի ներգրավմամբ բանկային կենսաչափական քարտերի փորձարկումը կսկսվի ապրիլին և կտևի երեք ամիս:

Բանկային քարտերը հագեցված են լինելու ներկառուցված սենսորով, որը սնուցվելու է վճարային տերմինալներից: Նոր տեխնոլոգիան նախատեսված է անվտանգության բարձրացման և վճարումների արագացման համար:

Երբ օգտատերը մատը դնում է սենսորին վրա՝ տերմինալը սկանավորված մատնահետքը և համեմատում քարտի կենսաչափական տվյալների հետ:

RBS-ը, որն այս տեխնոլոգիան անվանել է վերջին տարիների ամենախոշորագույնը, աշխատում է Gemalto թվային անվտանգության ընկերության, նաև Visa-ի և Mastercard- ի հետ համատեղ:

Տեխնոլոգիան փորձարկվել է ավելի վաղ Կիպրոսում և այլ երկրներում, իսկ Մեծ Բրիտանիայում դա առաջին փորձարկումն է:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր