13-03-2019 14:20 566

 

«Սբերբանկը» գործարկել է «Երաշխավորությամբ՝ սպառողական վարկ» նոր պրոդուկտ, որով վարկ կարող են վերցնել մինչև 80 տարեկան հաճախորդները:

Բանկի մամուլի ծառայությունից նշել են, որ սպառողական նոր վարկը մշակվել է 18-ից մինչև 20 և 60-ից 80 տարեկան անձանց համար: 60-ից 80 տարեկան հաճախորդը կկարողանա վարկ վերցնել երաշխավորությամբ: Մինչև 70 տարեկան անձինք կարող են վարկ վերցնել՝ առանց եկամուտը հաստատող տեղեկանքի:

Նշվում է նաև, որ նոր պրոդուկտի շրջանակում բանկը նվազեցրել է մինչև 300 հազար ռուբլի վարկերի առավելագույն տոկոսադրույք: Այսպիսով, «Սբերբանկի» հաճախորդները լրացուցիչ հնարավորություն են ստացել կյանքի կոչել իրենց ծրագրերը բարենպաստ պայմաններով վարկավորմամբ:

Ավելի վաղ «Սբերբանկը» սպառողական վարկերի տոկոսադրույքների սեզոնային նվազում էր սկսում: Ռուսաստանի խոշորագույն բանկում տոկոսադրույքներն իջեցումն ուժի մեջ կլինի մինչև 2019 թվականի ապրիլի 29-ը: Եթե 2019 թվականի մարտի 1-ի դրությամբ բանկային պրոդուկտներում սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը կազմում էր 12.9 տոկոս, ապա այսօր այն նվազել է 1 տոկոսային կետով: Այդ տոկոսադրույքից կարող է օգտվել այն վարկառուն, որը ցանկանում է սպառողական վարկավորմամբ ստանալ առնվազն 300 հազար, սակայն ոչ ավելի քան 3 միլիոն ռուբլին: Վարկավորման ժամկետը պետք է կազմի 5 տարի:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր