Volkswagen ավտոընկերությունը հաստատել է լրացուցիչ 7 հազար աշխատատեղ կրճատելու ծրագրերն առաջիկա 5 տարիներին: Դա արվելու է խնայողության նոր ծրագրի շրջանակում, ասվում է ընկերության հրապարակած հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
Նախատեսվում է միջոցառումներ սկսել՝ էլեկտրամոբիլների արտադրության հզորությունների ավելացման, ինչի համար ընկերությունը լրացուցիչ միջոցների կարիք կունենա, և կառավարման ապարատում արդյունավետության բարձրացման նպատակով։ Volkswagen-ի պլանների համաձայն՝ 2023 թվականից ծրագիրը թույլ կտա կոնցեռնի շահույթն ավելացնել տարեկան 5,9 մլրդ եվրոյով։
Volkswagen նմուշի գլխավոր գործառնական տնօրեն Ռալֆ Բրանդշտետերը նշել է, որ ընկերությունն «արդեն շատ բանի է հասել» ի հաշիվ խնայողության միջոցների փաթեթի։ «Բայց մենք պետք է էլ ավելին անենք, որպեսզի հաղթահարենք մեր առջև 2020 թվականից հետո ծառացող մարտահրավերները,- կարծում է նա։- Մենք կբարձրացնենք տրանսֆորացիայի տեմպերը, որպեսզի Volkswagen-ը պատրաստենք էլեկտրամոբիլների ու թվային տեխնոլոգիաների դարաշրջանին»։
«Volkswagen-ը պետք է դառնա ավելի արդյունավետ ու շարժուն, նաև գործատուն պետք է ավելի գրավիչ ու ժամանակակից լինի հենց կառավարման ոլորտում»,- ընդգծել է Բրանդշտետերը։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am