14-03-2019 11:05 494

 

Ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված «Եվրոֆինանս Մոսնարբանկը» մարտի 11-ից դադարեցրել է դոլարով վճարումները: Այս մասին ասվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ:

«Համապատասխան այն բանի, որ «Եվրոֆինանս Մոսնարբանկը» ներառվել է պատժամիջոցների ցանկում՝ 2019 թվականի մարտի 11-ից սկսած բանկը դադարեցրել է վճարումներ իրականացնել ԱՄՆ դոլարով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նաև հայտնի է դարձել, որ Mastercard-ը և Visa-ն դադարեցրել են «Եվրոֆինանս Մոսնարբանկի» անդամակցությունը՝ վճարային համակարգերում:

Մարտի 11-ին Միացյալ Նահանգները Վենեսուելայում տիրող իրավիճակի կապակցությամբ ավելացրել էր ռուսական «Եվրոֆինանս Մոսնարբանկը» պատժամիջոցների ցուցակում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ամերիկյան անվտանգությունը Կրեմլի ագրեսիայից պաշտպանելու մասին» օրինագծի թարմացված տարբերակում մեղմացվելու են ԱՄՆ հնարավոր նոր պատժամիջոցները Ռուսաստանի պետական բանկերի նկատմամբ: Դրա համաձայն՝ նախագահը կարող է արգելափակել Ռուսաստանի ֆինանսական ցանկացած կազմակերպության ակտիվները և գործառույթները, եթե այն միջամտել է այլ երկրների խնդիրներին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?