14-03-2019 11:08 478

 

2018 թվականի արդյունքներով, Իտալիայում գործազրկության մակարդակը նվազել է 11.2 տոկոսից մինչև 10.6 տոկոս, ասվում է Istat վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:

Երիտասարդության շարքերում գործազրկությունը (մինչև 35 տարեկան քաղաքացիներ) 2017 թվականի 34.8 տոկոսից 2018-ին նվազել է մինչև 32.2 տոկոս:

Զբաղվածության մակարդակն աճել է 0.8 տոկոսով: 2018 թվականի արդյունքներով աշխատանքով ապահովվածների քանակը 192 հազարով ավելին էր, քան դրա նախորդ տարին:

Ընդ որում, ավելացել են միայն ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի թիվը (323 հազարով), այն դեպքում՝ երբ մշտական պայմանագրերի թիվը կրճատվել է 108 հազարով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի կառավարությունը ստարտապների աջակցման հիմնադրամին տրամադրելու էր խոշոր գումար՝ մեկ միլիարդ եվրոյի չափով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր