14-03-2019 15:08 604

 

Միացյալ Նահանգներում բնակվում է 11,8 միլիոն մարդ, որոնց ակտիվների արժեքը կազմում է առնվազն 1 միլիոն դոլար, ինչը գերազանցում է այնպիսի երկրների բնակչության թվաքանակը, ինչպիսիք են՝ Շվեդիան կամ Պորտուգալիան, վյակում են Spectrem Group ընկերության տվյալները, փոխանցում է «Интерфакс»-ը:

Նշվում է, որ ԱՄՆ-ում բնակվում է 1,397 միլիոն մարդ, որոնց կարողությունը գնահատվում է 5−25 միլիոն դոլար, իսկ 25 միլիոն դոլարից ավել գումար ունեցողների քանակը 173 հազար մարդ է:

Ընդ որում՝ 2018 թվականին ԱՄՆ-ում հարուստների թվի աճը դանդաղել է համաշխարհային տնտեսության տեմպերի աճի թուլացման պատճառով:

Հիշեցնենք, որ ամենամեծ թվով միլիարդատերերը, այդ թվում նաև աշխարհի ամենահարուստ մարդը համարվող, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ ապրում են Միացյալ Նահանգներում: Միլիարդատերերի քանակը շատ մեծ տեմպերով ավելանում է նաև Չինաստանում: Այստեղ յուրաքանչյուր շաբաթ միջինը երկու նոր միլիարդատեր է «հայտնվում»:

Մասնագետները նշել են, որ ներկայում այն ժամանակաշրջանն է, երբ աշխարհի ամենամեծահարուստ ընտանիքներում սերնդափոխություն է տեղի ունենում ու ահռելի գումարները փոխանցվում են երիտասարդներին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր