14-03-2019 15:34 513

 

Եվրամիությունը 1,5 մլրդ եվրո է տրամադրելու Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում ելույթ ունենալով Սիրիային նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովի նախարարական մասում:

«ԵՄ-ն տրամադրելու է երկրորդ տրանշը Թուրքիայում սիրիացի փախստականներին՝ 1.5 միլիարդ եվրոյի չափով», - ասել է նա:

ԵՄ-ն Թուրքիային այդ գումարը տրամադրելու է 2016 թվականի մարտին կառույցի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի շրջանակում: Փաստաթղթի համաձայն՝ բոլոր անօրինական փախստականները, որոնք Թուրքիայից ժամանել են Հունաստան, պետք է հետ վերադառնային: Այդ դեպքում Բրյուսելն Անկարային խոստացել էր 6 միլիարդ եվրո, նույն տարվա ամռանը վիզային ռեժիմի չեղարկում և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ:

Բացի այդ, Եվրամիությունը 2019-2020 թվականներին 1 միլիարդ եվրոյից ավելի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիայի ժողովրդին և սիրիացի փախստականներին:

«Ես հպարտ եմ հայտարարել, որ ԵՄ-ն ավելի քան 560 մլն եվրո կտրամադրի 2019 թվականին և նույնքան գումար էլ 2020 թվականին: Դեռ ավելին, մենք մտադիր ենք այդ մակարդակը պահպանել նաև 2021 թվականին»,-ասել Է նա:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր