14-03-2019 16:45 543

 

Միացյալ նահանգները մտադրություն ունի կրճատել իրանական նավթի արտահանման ծավալները: Վաշինգտոնի հաշվարկներով, այն չպետք է գերազանցի մեկ օրում 1 միլիոն բարելը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներին, իրանական նավթի մի շարք սպառողների, այդ թվում` Չինաստանի և Հնդկաստանի, համար, դրա գնման վերաբերյալ թույլտվության երկարաձգումն ԱՄՆ-ն նախատեսում է փոխհատուցել Իրանական նավթի արտահանման մոտ 20 տոկոսի չափով սահմանափակմամբ:

«Այս պահի դրությամբ նպատակն է կրճատել Իրանից նավթի արտահանումը հասցնելով այն մինչև մեկ միլիոն բարելից պակաս մակարդակի», - ասել է գործակալության աղբյուրը:

Միևնույն ժամանակ, Իսլամական Հանրապետությունը ներկայումս օրական արտահանում է մոտա ս 1,25 մլն բարել նավթ:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով նավթի շուկայում Իրանի ազդեցությունը կրճատվել է:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր