15-03-2019 11:56 526

 

Ռուսաստանի խոշորագույն բանկի` «Սբերբանկի» ղեկավար Հերման Գրեֆը նշել է Ռուսաստանի գլխավոր խնդիրը: Նա համապատասխան հայտարարությունն արել է վարպետության դասի ժամանակ, որը նա տվել է «Ռուսաստանի առաջնորդներ» գործադիր մրցույթի մասնակիցներին:

Ռուսաստանի խոշորագույն բանկի ղեկավարը նշել է երկրի գլխավոր խնդիրը

«Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի եզրափակչի մասնակիցներից մեկը Գրեֆին խնդրել է նշել անվանել Ռուսաստանի երեք հիմնական խնդիրները:

«Կարո՞ղ եմ նշել մեկը,-հարցրել է նա: - Դա՝ պետական կառավարման արդյունավետ համակարգի բացակայությունն է: Այլ հարցերում պարզապես պետք չէ խորանալ», - ասել է Գրեֆը:

Հարկ է նշել, որ Գրեֆը նախկինում ասել է, որ Ռուսաստանում իշխանության համակարգը չափազանց անարդյունավետ է և դրա պատճառով շատ դժվարություններ են առաջանում:

Ավելի վաղ Գրեֆը կարծիք էր հայտնել, որ իշխանության նեկայացուցիչները չպետք է վախեցնեն ռուսներին ապադոլարացման մասին քննարկումներով: Ըստ նրա, դոլարը ներկայումս շարունակում է մնալ քաղաքացիների պաշտպանական հիմնական ակտիվներից է մեկը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?