15-03-2019 11:58 513

 

Ամերիկյան ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը ֆինանսական կոմիտեի լսումների ժամանակ չի կարողացել պատասխանել կոնգրեսականների խնդրանքով երկրի պետական պարտքի չափի մասին հարցին:

Սենատորները նախարարին խնդրել են նշել` արդյոք երկրի պետական պարտքը ներկայում գերազանցում է 25 տրիլիոն դոլարը: Մնուչինն ասել է, որ վստահ չէ, որ այդ թիվը ճշգրիտ է: Սենատորներին խնդրել են Մնուչինին պարտքի ճշգրիտ չափը նշել, սակայն նա ասել է, որ հարցին կարող է ավելի ուշ պատասխանել:

Նևադայից ընտրված դեմոկրատ սենատոր Քեթրին Կորտես Մեստոն իր զարմանքն է հայտնել, որ ֆինանսների նախարարը չգիտի ԱՄՆ պետական պարտքի չափը, այն դեպքում, երբ այն գերազանցում է 20 տրիլիոն դոլարը: Արդյունքում, նրա և նախարարի միջև բանավեճ է սկսվել:

Մարտի 5-ին Ստիվեն Մնուչինը դիմել է Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների առաջնորդներին՝ խնդրելով բարձրացնել պետական պարտքի սանդղակը: Նշվում է, որ փետրվարի 13-ին Միացյալ Նահանգների պետական պարտքը գերազանցել է 22 տրիլիոն դոլարը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր