jkjhkjhkj

16-03-2019 11:37 958

 

Հարավաֆրիկյան Հանրապետությունից Standard Bank վարկային բանկը 91 մասնաճյուղ է փակում՝ մանրածախ բիզնես-բանկինգի թվայնացմանն անցնելու նպատակով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Հարավային Աֆրիկայից վարկային բանկը, ինչպես աշխարհի բոլոր բանկերը, փակում են իր մասնաճյուղերը և կրճատում աշխատակիցների քանակը՝ ծախսերը նվազեցնելում և հաճախորդներին բանկի առցանց ծառայություններին կամ բջջային հավելվածներին սովորեցնելու համար:

«Դա հեշտ որոշում չէր, սակայն այդ քայլին գնալը թելադրված է ժամանակի կողմից: Պետք է համապատասխանենք նորարարական աշխարհին», — ասվում է Standard Bank-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բանկը նաև ավելի քան 1200 հաստիք է փակում: Կրճատման տակ է հայտնվել 526 մարդ: Բանկի ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր ձևաչափի անցնելու հետ կապված կհայտնվեն նոր հաստիքներ, և արդյունքում ավելի քիչ մարդ կդառնա գործազուրկ:

Նշենք, որ ՀԱՀ-ում բնակչության 27 տոկոսը գործազուրկ է:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր