jkjhkjhkj

18-03-2019 13:02 948

 

Ռուսաստանում 2018 թվականին քարտային գործարքների ծավալն աճել է ավելի քան մեկ երրորդով (մոտ 32,2 միլիարդ ռուբլի), 2017-ի համեմատ, և առաջին անգամ առաջ է անցել կանխիկի դուրսգրումներից, վկայում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալները:

Քարտային գործարքների ընդհանուր գումարը կազմել է 75 տրիլիոն ռուբլի: 2018 թվականին աճը՝ տարեկան կտրվածքով, կազմել է 23 տոկոս: Անցած տարվա ընթացքում ռուսները 26,6 տրիլիոն ռուբլի են կանխիկացրել, իսկ անկանխիկ գորարքների համար ծախսել են 48 տրիլիոն ռուբլի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում VISA քարտերով գործարքների միջին քանակությունը տարվա ընթացքում նվազել է 5 տոկոսով՝ մինչև 860 ռուբլի: Մարտի 11-ին հայտնի է դարձել, որ Visa միջազգային վճարային համակարգն ավելացնելու է մինբչև 3000 ռուբլի գնումների գումար:

Ավելի վաղ Ռուսաստանի Բանկից հայտնել էին, որ ընթացիկ տարվա արդյունքներով` անկանխիկ վճարումների ծավալը կհասնի 66 տոկոսի: 2019 թվականին ՌԴ-ում անկանխիկ վճարումների մասնաբաժինը 10 տոկոսով ավելանալու է: Այս տարի բանկերը միանալու են ԿԲ-ի արագ վճարումների համակարգին: Իսկ երկրորդ կիսամյակից հնարավոր կլինեն փոխանցումներ՝ ի շահ իրավաբանական անձանց:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Կենտրոնական Բանկը արագ վճարումների համակարգի մասնակիցներին առաջարկել էր ընթացիկ տարվա ընթացքում համակարգով իրականացված դրամական փոխանցումների համար միջնորդավճարներ չգանձել:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր