Ընթացիկ տարում հացի արժեքի աճն ակնկալվում է 5-6 տոկոսի մակարդակում: Այս մասին հայտարարել է ռուսական հացագործների և հրուշակագործների գիլդիան:
Գիլդիան այս մասին հայտնում է հղում անելով վիճակագրությանը, որոնք վկայում են, որ այս տարվա հունվարին Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ կարգի ալյուրից պատրաստված հացամթերքի գները նվազել են 1.1 տոկոսով, իսկ ամենաբարձր դասի ցորենի ալյուրը մնացել է դեկտեմբերի մակարդակին:
Չորացրած ալյուրից և ցորենի խառնուրդից պատրաստված հացի գինն աճել է 0.9 տոկոսով, հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ կանխատեսումների՝ տարվա ընթացքում ակնկալվում է հացի և հացամթերքի գների աստիճանական աճ:
«Կանխատեսումով ակնկալվում է հացի գների 5-6 տոկոս աճ, որը կպահպանվի նաև հետագայում», - հայտարարել է ռուսական հացագործների և հրուշակագործների գիլդիան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում սպառողական գները փետրվարին միջինը 0.4 տոկոսով աճել են, տարվա սկզբից՝ 1.5 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 5.2 տոկոսով; Այդ թվում պարենային ապրանքները փետրվարին թանկացել են 0,8 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 0,3 տոկոսով, իսկ ծառայությունները՝ 0,2 տոկոսով: Ռուսաստանի 9 շրջաններում ամսվա ընթացքում սպառողական գների աճը կազմել է 0,8 տոկոս և ավելին:Ամենից տեսանելի աճը գրանցվել է Չուկոտկայի ինքնավար շրջանում ՝ 2,0 տոկոս:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am