21-03-2019 13:38 526

 

Forbes «Ռուսաստան» պարբերականը հրապարակել է նախորդ տարի առավել մեծ եկամուտներ ստացած ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշը: Առաջին տեղում գործարար Սերգեյ Գալիցկին է. նրա եկամուտը կազմել է 2,44 մլրդ դոլար: Եկամտի աղբյուր է դարձել «Մագնիտ» ռիթեյլերի բաժնետոմսերի վաճառքը

Եկամտի գնահատական է ծառայել վաճառված այն ակտիվների և շահաբաժինների արժեքի գումարը, որոնք միլիարդատերերի կամ նրանց հետ կապված ընկերությունների կողմից ստացվել են 2018 թվականի փետրվարի 10-ից մինչև 2019 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակաշրջանում:

Վարկանիշի երկրորդ տեղում Միխայիլ Պրոխորովն է, որի եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում 1,77 մլրդ դոլար է կազմել Brooklyn Nets բասկետբոլային ակումբի և «Ռուսալի» բաժնետոմսերի վաճառքի հաշվին: Երրորդ հորիզոնականում հայտնվել է Վլադիմիր Լիսինը՝ 1,59 մլրդ դոլար եկամտով, որն ստացվել է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի դիվիդենդներից:

Չորրորդ և հինգերորդ տեղերում են Ալեքսեյ Մորդաշովը և Ալիշեր Ուսմանովը՝ համապատասխանաբար 1,46 մլրդ դոլար և 1,12 մլրդ դոլար եկամուտներով: Մորդաշովի եկամուտների աղբյուր են դարձել դիվիդենդները և «Սևերստալի» բաժնետոմսերի վաճառքը, նաև Nordgold-ի և TUI-ի դիվիդենդները:

Ալիշեր Ուսմանովի եկամուտները, ըստ Forbes-ի տվյալի՝ ստացվել են Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբում մասնաբաժնի վաճառքից և «Մետալոինվեստի» դիվիդենդներից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր