Անգլիայի բանկը հայտարարոել է, որ բրիտանական ընկերությունները վատ չեն պատրաստվել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վատագույն սցենարին՝ Brexit-ի հետ կապված «շարունակվող անորոշության ֆոնին», փոխանցում է Associated Press-ը:
Բրիտանական ֆինանսական կարգավորչի ղեկավար Մարկ Քարնիի խոսքով՝ շնորհիվ բիզնեսի «բարձր գոնության», նույնիսկ «կոշտ Brexit»-ի պարագայում՝ տնտեսության համար կորուստներն այնքան էլ կոշտ չեն լինի, ինչպես ակնկալվում էր նախկինում:
Այնուամենայնիվ «Brexit-ի շուրջ անորոշությունը կշարունակի ազդել տնտեսական ակտիվության վրա, առաջին հերթին՝ բիզնեսում ներդրումների ոլորտի»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի շարք վարկային կազմակերպություններ ստիպված են եռապատկել իրացվող ակտիվների նորմերը՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախաշեմին: Որոշ բանկերի իրացվելիության պահանջները եռապատկվել են. Անգլիայի Բանկը պարտավորեցրել է վարկային կազմակերպություններին պահպանել իրացվող բավարար ակտիվներ` հնարավոր ֆինանսական ճգնաժամին դիմակայելու համար, որը կապված է հատվածում 100 օրով վարկավորման դադարեցման հետ՝ 30 օրով իրացվելիության բավարար մակարդակի ստանդարտ պահանջների փոխարեն:
ԵՄ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ Է BREXIT-Ի ՀԵՏԱՁԳՈՒՄԸ
ՄԵՅԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԵՄ 27 ԵՐԿՐՆԵՐԻ ՄՇԱԿԱԾ BREXIT-Ի ՀԵՏԱՁԳՄԱՆ ՍՑԵՆԱՐԸ
ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ BREXIT-Ի ՉԵՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՆԴՐԱԳԻՐ
ԱՆԳԼԻԱՅԻ ԲԱՆԿԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am