11-04-2019 17:16 653

 

Գերմանական ավտոարտադրող BMW-ն Չինաստանից 121 381 ավտոմեքենա է հետ կանչում, հայտնում է ՉԺՀ շուկայի կարգավորման պետական վարչություն:

Նշվում է, որ հետկանչի են ենթակա 318i, 320i, 325i և X1 շարքերի տրանսպորտային միջոցները, որոնք վաճառվել են չինական շուկայում 2010 թվականի հունվարից մինչև 2011 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:

Դրանք թողարկվել են BMW- ի և Brilliance Auto- ի համատեղ ձեռնարկությունում: Նաև հետկանչի են ենթակա մի քանի մոդելներ, որոնք արտադրվել են 2009 թվականի նոյեմբերից մինչև 2011-ի հոկտեմբեր:

Էլեկտրական սարքավորումների անսարքություններն են պատճառ դարձել Չինաստանից BMW-ի ավտոմեքենաների հետկանչի համար:

Ըստ «Սինհուա» լրատվական գործակալության՝ անսարքությունը կարող է հանգեցնել նրան, որ ավտոմեքենայի շարժիչը հնարավոր հնարավոր չի լինի գործի դնել:

BMW գերմանական հանրաճանաչ ընկերություն է և զբաղվում է ավտոմեքենաների, մոտոցիկլետների և շարժիչների արտադրությամբ։ Ընկերությունը հիմնել է Կարլ Ֆրիդրիխ Ռապը 1913 թվականի հոկտեմբերին, պաշտոնապես 1917 թվականի հուլիսի 20-ին, բայց սկզբում իբրև ինքնաթիռների շարժիչների ընկերություն։ Մյունխենի օկրուգը ընտրվել է, որովհետև այն մոտ էր գտնվում գերմանականինքնաթիռների ինչ-որ ընկերությանը։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր