11-04-2019 17:20 584

Amazon-ը կսկսի գնումների դիմաց   կանխիկ գումար ընդունել՝ Amazon Go  ավտոմատացված խանութներում, որոնց գաղափարը ենթադրում է կանխիկի և վաճառողների բացակայություն:
 
Ընկերությունը նման քայլի է դիմել ԱՄՆ խոշոր քաղաքների իշխանությունների կողմից անկանխիկ վճարումների վերաբերյալ  աճող քննադատության ֆոնին, հաղորդում է CNBC- ն:
 
Amazon- ի ավագ փոխնախագահ Սթիվ Քեսսելը, որը պատասխանատու է մանրածախ ցանցի զարգացման համար,  պատմել է  Amazon Go խանութներում կանխիկ վճարումներ իրականացնելու մտադրության մասին  մարտին աշխատողների հետ հանդիպման ժամանակ:  Amazon-ից  CNBC- ին հաստատել են, որ ռիթեյլերը  աշխատում է այդպիսի ծառայության վրա:
 
«Դուք առևտուր եք կառարում, կանխիկ  վճարում  և առձեռն ստանում մանրը», - ասել է Amazon- ի ներկայացուցիչը, սակայն չի նշել, թե ինչպես է գործելու կանխիկ գումարի ընդունման մեխանիզմը և երբ նման հնարավորություն կհայտնվի:
 
Առանց դրամարկղերի և վաճառողների Amazon Go  առաջին խանութը բացվել էր  2018 թվականի սկզբին: Այժմ Amazon- ն ունի չորս նման  խանութներ Սիեթլում և Չիկագոյում,  երկուսը՝ Սան Ֆրանցիսկոյում: Bloomberg- ի տվյալ ով, ընկերությունը նախատեսում է 2019-ին բացել մոտ 50 Amazon Go խանութ և 2021 թվականին սրանց թիվը հասցնել մինչև երեք հազարի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Amazon ընկերությունը նախատեսում է տասնյակ մթերային խանութներ բացել Միացյալ Նահանգների խոշոր մի շարք  քաղաքներում:  Ընկերությունը մտադիր է ընդլայնել իր հնարավորությունները մթերային ոլորտում և սպառողների կյանքի տարբեր ասպարեզներում: Amazon-ի առաջին խանութի  բացումը նախատեսված է  Լոս Անջելեսում 2019 թվականի վերջին:  Ընկերությունը նաև պայմանագիր է ստորագրել մթերային խանութի համար առնվազն երկու այլ տարածքի վարձակալման մասին, որոնք նախատեսում է բացել 2020 թվականի սկզբին:   

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր