11-04-2019 17:30 526

 

Շվեյցարիայի ազգային տնտեսական մատակարարման դաշնային վարչությունը (FONES) առաջարկել է ռազմավարական պահուստներից բացառել սուրճը:

Ինչպես նշվում է երկրի կառավարության կայքում՝ վարչությունում եզրահանգել են, որ ըստ պաշարների ձևավորման չափանիշների «սուրճը կենսական նշանակություն չունի»:

Մասնավորապես, նշված պատճառներից մեկը սուրճի մեջ կալորիաների բացակայությունն է: Սուրճի մատակարարման հետ կապված խնդիրների առաջացման վտանգը վարչությունը ցածր է գնահատել:

Բանն այն է, որ սուրճ աճում է երեք մայրցամաքներում, և բերքահավաքը հնարավոր է ամբողջ տարին, ընդգծել են FONES-ում: Ակնկալվում է, որ նոյեմբերին իշխանություններն այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն:

Ըստ Reuters-ի, Շվեյցարիան տարեկան 2.7 մլն դոլար է վճարում ընկերություններին, որոնք զբաղվում են սուրճի պահեստավորմամբ: Գործող պարտավորություններն այդ ընկերությունների հետ ավարտվում են 2022-ի վերջին:

Պատերազմների, բնական աղետների և համաճարակների ժամանակ սուրճի անբավարարությունից խուսափելու համար այն պահեստավորում են 15 շվեյցարական ընկերություններ, այդ թվում, Nestle-ն: Ընդ որում, արդեն 12 ընկերություն հանդես է եկել սուրճի պահեստավորումը չդադարեցնելու օգտին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր