11-04-2019 17:34 547

 

Չինական Xiaomi ընկերության գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունը մոտ 1 միլիարդ դոլար է նվիրաբերելու՝ բարեգործության նպատակով: Այդ գումարը նա ստացել է որպես տարեկան բոնուս, հայտնել Է South China Morning Post թերթը:

Ըստ աղբյուրի՝ Լեյ Ցզյունը տարվա արդյունքներով որպես բոնուս ստացել է Xiaomi-ի 636,6 մլն բաժնետոմս: Դրանց ընդհանուր արժեքը երեքշաբթի Հոնկոնգի ֆոնդային բորսայում սակարկությունների փակվելու պահին կազմել է մոտ 956 մլն դոլար:

Ինչպես հայտնում Է South China Morning Post-ը, Xiaomi-ի հրապարակած փաստաթղթերից հետևում է, որ Լեյ Ցզյունն ամբողջ գումարը նվիրաբերում է բարեգործությանը:

Xiaomi-ի ճշտված զուտ շահույթն անցյալ տարվա ընթացքում կազմել է 1,3 մլրդ դոլար:

Xiaomi-ը հիմնադրվել է 2010 թվականի ապրիլին: Ներկայում ընկերությունն աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում սմարթֆոնների արտադրության ծավալով: Ընկերության կենտրոնայականը գտնվում է Պեկինում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր