12-04-2019 11:29 628

 

Կենտրոնական բանկը հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին պարտքն առաջին եռամսյակում աճել է 13.8 մլրդ դոլարով, կամ 3 տոկոսով:

«2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ Ռուսաստանի բանկի նախնական գնահատականով, արտաքին պարտքը կազմել է 467.8 մլրդ դոլար», - նշված է կարգավորչի կայքում:

ՌԴ ԿԲ-ից նշել են, որ արտաքին պարտքի դինամիկայի վրա զգալի ազդեցություն է թողել պետական պարտքի աճը` սուվերեն արժեթղթերի ոչ ռեզիդենտների ձեռքբերման արդյունքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին պարտքի ծավալը 2018 թվականին կրճատվել է 12.4 տոկոսով կամ 64.4 մլրդ դոլարով:

Կենտրոնական բանկի տվյալով՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պարտքը կազմել է 453,7 մլրդ դոլար:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր