12-04-2019 11:32 583

 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը երեքշաբթի կայացած խորհրդարանի ընտրություններում բոլոր ձայների հաշվումից հետո 36 տեղ է ստանում 120 տեղանոց Կնեսետում, հայտնել է Իսրայելի Kan պետական ռադիոն:

«Լիկուդի» գլխավոր մրցակիցը՝ գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցիի «Կահոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքն ստանում է 35 մանդատ:

ՇԱՍ և «Յահադուտա խա-Տորա» կրոնական կուսակցությունները խորհրդարանում ստանում են ութ և յոթ տեղ, «Ավոդա» ձախ կուսակցությունը՝ վեց տեղ, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունը Իսրայելն է» կազմակերպությունն ստանում է հինգ տեղ, նույնքան էլ բաժին է հասնում «Աջ կուսակցությունների միություն» դաշինքին:

Ռադիոն նշում է, որ ապագա աջ կառավարությունն ստանում է 65 մանդատ: Հրեական պետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուրբաթ հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 68,38 տոկոս, քվեարկել է ավելի քան 4,3 մլն իսրայելացի՝ ձայնի իրավունք ունեցող ավելի քան 6 մլն ընտրողներից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր