12-04-2019 16:12 566

 

Walt Disney Company-ի ղեկավար Ռոբերտ Այգերը հայտարարել է, որ պաշտոնը լքելու է 2021 թվականին, հայտնել է CNBC-ն:

«Իմ պարտավորագրի ժամկետը կլրանա 2021 թվականի վերջին… Եվ ես ցանկանում եմ ասել, որ այս անգամ ամեն ինչ լուրջ է, բայց ես առաջ էլ էի այդպես ասում: Ես ղեկավար եմ հանդիսանում 2005 թվականի հոկտեմբերից… և 2021 թվականին կգա ժամանակը, երբ ես վերջապես կթողնեմ պաշտոնը»,- Այգերի խոսքը մեջբերում Է հեռուստաալիքը:

Նշվում է, որ Այգերն արդեն երկու անգամ երկարացրել Է ընկերության հետ պարտավորագիրը՝ նախ 2018 թվականին, հետո մինչև 2021 թվականը:
Այգերն արդեն ընկերությունում պատմել է իր որոշման մասին, և այժմ այնտեղ քննարկում են, թե ով կարող է դառնալ հնարավոր փոխարինողը, որպեսզի անցումը սահուն լինի:

The Walt Disney Company-ն հիմնադրվել է 1923 թվականի հոկտեմբերին՝ Ուոլթեր և Ռո Դիսնեյ եղբայրների կողմից. ներկայում այն Հոլիվուդի խոշորագույն ստուդիաներից մեկն է: Կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Բերբանք քաղաքում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր