12-04-2019 17:30 497

Չինաստանը ուժեղացնելու է ոսկու շուկայի կարգավորումը և կասեցնելու այդ թանկարժեք մետաղի հետ անօրինական գործարքները:

Համապատասխան հայտարարությունը, ինչպես հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը, արել է Չինաստանի ժողովրդական բանկի փոխտնօրեն Պան Գունշենը:

Խոսելով համաշխարհային ոսկու շուկայում տիրող իրավիճակի մասին համաժողովում՝ նա ասել է, որ չինական կարգավորիչը վերահսկում է շանհայան ոսկու բորսայի և այլ ֆինանսական հաստատությունների գործունեությունը, որպեսզի ապահովի ոսկու շուկայի կայուն գործունեությունը:

Համաժողովի թեման, որը կոչվում է «Բարեփոխումներ, նորամուծություններ և կարգավորում»՝ կենտրոնանում է ոսկու շուկայի նոր հնարավորություններին և իրական տնտեսության մարտահրավերներին:

Համաժողովին մասնակցում են Չինաստանի և արտասահմանյան առաջատար բանկերի ներկայացուցիչներ, ոսկու բորսաներ, արդյունաբերական միավորումներ և համալսարաններ:

2018 թվականին Չինաստանում ոսկու սպառման ծավալներն աճել են 5.73 տոկոսով` տարեկան մինչև 1151.43 տոննա: Դրա շնորհիվ, վեցերորդ տարին անընդմեջ Չինաստանը դարձել է այս մետաղից աշխարհի ամենախոշոր սպառողը:

Միևնույն ժամանակ, ոսկու արդյունահանման ծավալը երկրում նախորդ տարվա համեմատ կրճատվել է 5.87 տոկոսով `մինչև 401.12 տոննա: Չնայած դրան, Չինաստանը պահպանել է աշխարհի խոշորագույն արտադրողի կարգավիճակը՝ 12 տարին անընդմեջ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր