13-04-2019 12:37 487

 

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,6 դոլարով՝ հասնելով մինչև 71,55 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,31 դոլարով և կազմում է 63.89 դոլար մեկ բարելի դիմաց։

Ավելի վաղ ամերիկյան խոշորագույն բանկից՝ Bank of America-ից կանխատեսել էին, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում մեկ բարելի դիմաց Brent տեսակի նավթի գինը կկազմի $74 դոլար: Եվս մեկ խոշորագույն բրիտանական բանկ Barclays-ն ակնկալում է «համաշխարհային գրավականի» գնի աճ՝ նույն ժամանակահատվածում մեկ բարելի դիմաց մինչև 73 դոլար:

Ինչպես հայտնել է REGNUM գործակալությունը՝ 2019 թվականի սկզբից՝ Brent տեսակի նավթի գինն աճել է մոտ 28 տոկոսով և գտնվում է 2018 թվականի նոյեմբերի ռեկորդային մակարդակին շատ մոտ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր