13-04-2019 16:59 499

 

Էստոնիայի մոտ 30 խոշոր գործատուները ծանուցել են գործազրկության գանձապետարանին կոլեկտիվ կրճատումների մասին, այդ ձեռնարկություններում ընդհանուր առմամբ աշխատանք կկորցնի ավելի քան 1000 մարդ: Ծանուցումները ստացվել են այս տարվա առաջին եռամսյակում:

Այս մասին հայտնում է գանձապետարանի մամուլի ծառայությունը` նշելով, որ 2018 թվականի նույն ժամանակահատվածում ընդամենը 12 նման ծանուցումներ են ստացվել, որոնք վերաբերել են ավելի քան 400 աշխատակիցների: Այսպիսով, մեկ տարում կրճատումների թիվը ավելացել է 2,5 անգամ:

Ամենից շատ մարդկանց կրճատելու են ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները՝ AS SEBE-ն (169 մարդ) և OÜ MRP Linna Liinid-ը (112 մարդ), թերթաքարեր արդյունահանող պետական Enefit Kaevandused AS ձեռնարկությունը (146 մարդ), կարի AS Sangar կոմբինատը (52 մարդ) և Luminor Bank AS ւ Luminor Liising AS ֆինանական ձեռնարկությունները (ընդհանուր առմամբ 49 մարդ):

Նշվում է, որ կոլեկտիվ կրճատումների պատճառները տարբեր են, դրանք պայմանավորված են ինչպես գործունեության վերափոխման, այնպես էլ արտաքին հանգամանքների, օրինակ, ծառայությունների մատուցման պայմանագրի դադարեցման հետ կապված:

Այս տարվա առաջին եռամսյակում կրճատումների համար ապահովագրության փոխհատուցում է տրամադրվել 1 754 մարդու: Փոխհատուցում ստացողներից շատերը կրճատվել են հետևյալ ընկերություններից՝ AS Hoolekandeteenused (57 մարդ), OÜ MRP Linna Liinid (53) և Enefit Kaevandused (39):

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր