15-04-2019 15:07 467

 

Իսրայելի Բանկը գործարկել է երկրի քաղաքացիների ֆինանսական տվյալների ընդհանուր բազայի նախագիծ:

Տվյալների բազայում տեղեկատվություն կմատակարարեն բանկերը, ներդրումային և ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային հիմնադրամներըը,քաղաքապետարանները, դատարանները, Իսրայելի դատախազությունները, փոստային կառավարման բանկը և այլն: Այսինքն, բոլոր պետական կազմակերպությունները, որոնք ցանկացած ձևով իրենց հաճախորդներին տրամադրում են վճարովի ծառայություններ և վարկեր:

Վարկը տրամադրելուց առաջ հաճախորդի հայտի հիման վրա բանկերն ու վարկային կազմակերպությունները դիմում են Իսրայելի բանկի կայքին՝ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, նրա ֆինանսական վարքի և ցանկացած պարտքի վերաբերյալ: Այս տվյալների հիման վրա վարկը տրամադրվում է հաճախորդին համապատասխան տոկոսով:

Տեղեկատվության հայցումը կատարվելու է միայն հաճախորդի անձնական համաձայնությամբ: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք կունենա իր բոլոր տվյալները ջնջել Իսրայելի բանկի տվյալների բազայից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր