15-04-2019 15:14 550

 

Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի ընտրություններում կուսակցություններից ոչ մեկը չի հավաքել ընտողների ձայների 20 տոկոսը, հաղթել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը:

«Ձայների 100 տոկոսը հաշվելուց հետո Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքում է ձայների 17,7 տոկոսը կամ 40 տեղ խորհրդարանում, «Իսկական ֆինները»՝ 17,5 տոկոսը կամ 39 տեղ, Կոլացիոն կուսակցությունն ստացել է ձայների 17 տոկոսը կամ 38 տեղ խորհրդարանում, իշխող «Ֆինլանդական կենտրոնը»՝ 13,8 տոկոսը կամ 31 տեղ, «Կանաչ միությունը՝ 11,5 տոկոսը կամ 20 տեղ, մնացածը՝ 10 տոկոսից պակաս»,- ասված է հաղորդագրության մեջ:

Խորհրդարանի ընտրությունների վերջնական արդյունքները Ֆինլանդիայում կհրապարակվեն ապրիլի 17-ին:

Ընտրությունների վերջնական արդյունքների հաստատումից հետո կուսակցությունների ղեկավարները պետք է բանակցություններ սկսեն խորհրդարանում մեծամասնության կառավարական կոալիցիա ձևավորելու շուրջ, ինչից հետո կնշանակեն վարչապետին և կաբինետի անդամներին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր