15-04-2019 15:40 552

 

Գերմանական ԶԼՄ-ները պարզել են, որ Եվրամիության ղեկավարությունն Ուկրաինայի վերաբերյալ պատժամիջոցային ցուցակից հանել է 9 մարդու, հայտնում է ТАСС- ը հղում անելով Welt-ին՝ նշելով, որ բոլոր անձինք, որոնք դուրս են բերվել ցուցակից, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատից ուկրաինացիներ են։

Նրանք այլևս Բրյուսելի սահմանափակող միջոցների ներքո չեն։

Ինչպես նշում են ԶԼՄ-ները` ԵՄ-ն նման քայլի է դիմել, քանի որ չի կարողացել ապացուցել Ղրիմի և Ուկրաինայի իրադարձություններին նրանց կապը։

Գերմանական ԶԼՄ-ները հղում են անուն EAD-ի (Եվորպական արտաքին քաղաքականության) փաստաթղթերին, սակայն ոչ մի ազգանուն չեն նշում։

Die Welt պարբերականը հայտնում է, որ այս պահին Եվրամիության պատժամիջոցների ցուցակում կա 44 ընկերություն և 170 անձ, որոնք մեղադրվում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության խարխլման և այնտեղ ռազմական հակամարտության սրման համար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր