15-04-2019 17:18 473

 

Եվրամիության անդամ երկրների նախարարները որոշում են ընդունել առևտրային բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Հաղորդվում է միայն Ֆրանսիան է դեմ հանդես եկել այդ որոշմանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության անդամ երկրները չպետք է առևտրային համաձայնագիր կնքեն մի երկրի հետ, որը դուրս է եկել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից:

Գերմանիան էլ իր հերթին ակտիվորեն աջակցել է բանակցությունների հնարավորությանը: Բելգիան դարձել է միակ երկիրը, որը ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների առևտրական ներկայացուցչի գրասենյակը հրապարակել էր եվրոպական արտադրության ապրանքների նախնական ցուցակը, որոնց արտահանումը Միացյալ Նահանգներ կհարկվի բարձրացված մաքսերով, եթե Եվրամիությունը շարունակի դրամատրել Airbus ընկերությանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր