jkjhkjhkj

16-04-2019 10:42 994

 

Ֆիանսիացի գործարարների Պինո ընտանիքը, որը Artemis և Kering ընկերությունների սեփականատերն է` 100 միլիոն եվրո է տրամադրել Փարիզի Նոտր-Դամի վերականգման համար։ Այս մասին հայտնում է Figaro-ն։

Նշվում է, որ տրամադրված միջոցները ծախսվելու են ըստ անհրաժեշտության։

Բացի այդ Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել, կազմակերպության կայքում է հայտնվել «Փրկենք Նոտր Դամը» համապատասխան բաժինը։

Օգտատերերին առաջարկվում է վճարում կատարել 50-ից մինչև 500 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:

Հաղորդվում է նաև, որ Ճապոնիան ուսումնասիրում է Նոտր-Դամ դե Պարի հրդեհից հետո Ֆրանսիային օգնելու հարցը։ Դա տեղի կունենա, եթե այդ երկրի իշխանություններից նման խնդրանք ստացվի, հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։

Նա նշել է, որ դա մարդկության համար մեծ կորուստ է, նաև խորը ցավակցություններ է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և բոլոր ֆրանսիացիներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տաճարի հրդեհը հաջողվել է մարել։

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան: Փլուզվել է տաճարի աշտարակը, կրակով է բռնկված կրող կառույցը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր