jkjhkjhkj

25-04-2019 19:39 787

 

LG Electronics ընկերությունը մտադիր է հրաժարվել սմարթֆոնների արտադրությունից Հարավային Կորեայում, հայտնում է KBS հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել տարվա ընթացքում փակել Փհյոնթհեկ քաղաքի գործարանը Կյոնգիդո նահանգում։ Արտադրությունը նախատեսվում է տեղափոխել Վիետնամ։

Այս պահին LG Electronics-ը արտադրագծեր ունի Փհյոնթհեկում, Վիետնամում, Բրազիլիայում և Չինաստանում։ Ընդ որում՝ Հարավային Կորեայում հավաքում են գերազանցապես պրեմիում դասի սարքեր։

Կյոնգիդոյի գործարանում աշխատում է 1400 մարդ, նրան բաժին է ընկնում ընկերության սմարթֆոնների արտադրության 10-20 տոկոսը։

LG-ի ղեկավարությունը նախատեսում է ազատել աշխատակիցների մի մասին, իսկ մյուս մասին տեղափոխել այլ օբյեկտներ։

Ընկերության սմարթֆոնների արտադրության համար պատասխանատու ստորաբաժանումը 16 եռամսյակ շարունակ վճարային հաշվեկշռի պակասուրդ է գրանցել, որի կուտակված գումարը հասել է 3 տրլն վոնի, կամ 2,5 մլրդ դոլարի։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր