12-05-2019 12:20 53

 

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,54 դոլարով՝ մինչև 70,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,04 դոլարով և կազմում 61.66 դոլար մեկ բարելի դիմաց:

Անցյալ շաբաթ լրացել էր իրանական նավթ ներմուծող երկրների համար Իրանի դեմ նավթային ամերիկյան պատժամիջոցների բացառությունների ժամկետը: Եթե Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան, որոնք Վաշինգտոնից բացառություններ էին ստացել մինչև մայիսի 2-ը, շարունակեն նավթ գնել Իրանից, ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի նրանց դեմ: Այդ հետաձգումը ներմուծողներին տրամադրվել էր, որպեսզի նրանց թույլ տրվեր գտնել նավթի գնման այլընտրական աղբյուրներ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր