12-05-2019 12:23 133

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Չինաստանից ապրանքների վրա նկատմամբ 300 մլրդ դոլարի մաքսատուրքեր սահմանել: Այս մասին հայտարարել է առևտրային բանակցություններում Միացյալ նահանգների ներկայացուցիչ Ռոբերթ Լայթհայզերը։

«Թրամփը հրամայել է Չինաստանից ներկրվող գրեթե բոլոր ապրանքների նկատմամբ սկսել մաքսատուրքերի բարձրացման գործընթացը։ Ներկրման արժեքը 300 մլրդ դոլար է գնահատվում», ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:

Ուրբաթ հաղորդվել էր, որ 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների մաքսատուրքերը 10 տոկոսից մինչև 25 տոկոս բարձրացնելու վերաբերյալ ամերիկյան վարչակազմի որոշումն ուժի մեջ է մտել:

Մայիսի 7-ին առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել էր, որ Պեկինը հրաժարվում է ավելի վաղ առևտրական հարցերի շուրջ կոնսուլտացիաներում ձեռքբերված պայմանավորվածություններից, այդ իսկ պատճառով մաքսատուրքերի ավելացումն անհրաժեշտ է:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր