12-05-2019 12:29 50

 

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը որոշել է արգելել ազգակիցներին վարկային կազմակերպություններում միասին աշխատել: Նա դա ասել է հարկային, մաքսային և բանկային ոլորտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Հաշվի առնելով կոռուպցիոն և բանկային համակարգում շորթման գործոնների վերացումը, անհրաժեշտ է սահմանափակել մեկ ընտանիքի անդամների գործունեությունը վարկային կազմակերպություններում ավագ պաշտոններում և հաշվապահական համակարգում` անկախ նրանց սեփականության ձևից », - ասել է Ռահմոնը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ են փոփոխություններ օրենսդրության մեջ:

Իր ելույթում նախագահը մեծ ուշադրություն է հատկացրել բանկային համակարգի խնդիրներին: Ըստ նրա, բանկերի վարկային պորտֆելում ոչ ակտիվ վարկերի տեսակարար կշիռը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելու է 30 տոկոս: Վերջին տասը տարիների ընթացքում գլխավոր դատախազությունը բանկային ոլորտում 372 անձի դեմ քրեական գործեր է հարուցել, գումարների յուրացման կամ առանց գրավի առարկայության վարկի տրամադրման համար, նշել է երկրի ղեկավարը:

Ռահմոնն նաև պահանջել է, որ բանկերը կրճատեն վարկերի տոկոսադրույքները, հանձնարարել է Ազգային բանկին կատարելագործել բանկային ոլորտի աշխատակիցների գործունեության գնահատումը և բանկերում ավելացնել կին աշխատակիցների թիվը:

Տաջիկստանում բանկային ճգնաժամը շարունակվում է 2015 թվականից: Վարկային կազմակերպությունները բախվել են խնդրահարույց վարկերի, որոնք չեն վերադարձվում. ընդհանուր գումարը կազմել է 520 մլն դոլարը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր