12-05-2019 12:32 143

 

Ռուսաստանը 2019-2020 գյուղատնտեսական տարում կարող է ավելացնել ցորենի մատակարարումները մինչև 36 մլն տոննա: Ըստ ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի՝ այդպիսով, Ռուսաստանի Դաշնությունը կպահպանի իր կարգավիճակը որպես համաշխարհային առաջատար այս բերքի արտահանման ոլորտում:

Եվրամիությունից ցորենի արտահանումը կկազմի մոտ 27 միլիոն տոննա, իսկ Նահանգներից` 23.5 միլիոն:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է արտահանման աճ՝ մինչև 42 մլն տոննա, այդ թվում, 37 մլն տոննա ցորեն, իսկ բերքը կկազմի 118 մլն տոննա, հաղորդում է РИА Новости- ն:

Ռուսական հացագործների և հրուշակագործների գիլդիան հայտարարել էր, որ ընթացիկ տարում հացի արժեքի աճն ակնկալվում է 5-6 տոկոսի մակարդակում: Գիլդիան այս մասին հայտնում է հղում անելով վիճակագրությանը, որոնք վկայում են, որ այս տարվա հունվարին Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ կարգի ալյուրից պատրաստված հացամթերքի գները նվազել են 1.1 տոկոսով, իսկ ամենաբարձր դասի ցորենի ալյուրը մնացել է դեկտեմբերի մակարդակին:

Մարտին հաղորդվել էր, որ Ռուսաստանում 1 տարվա ընթացքում ալյուրի մեծածախ գներն ավելի քան 50 տոկոսով բարձրացել են. եթե 2018 թվականի մարտին բարձր կարգի ցորենի ալյուրի մեկ տոննայի արժեքը 13.4 հազար ռուբլի էր, ապա այս տարվա մարտին այն հասել է 20.3 հազարի:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր