12-05-2019 12:40 61

 

Քյոլնի համալսարանի ուսումնասիրության համաձայն՝ Գերմանիան վերջին եվրոպական երկրներից մեկն է, որը գնահատել է անկանխիկ վճարումների առավելությունները: Այսպիսով, վերջին ժամանակներս երկրում բանկային քարտերի միջոցով կատարված վճարումները դարձել են ավելի տարածված, քան կանխիկ դրամական միջոցները:

2018 թվականին վճարային քարտերին բաժին է հասել մանրածախ վաճառքի 48.6 տոկոսը, իսկ կանխիկ վճարումները կազմել են 48.3 տոկոս: Հետազոտողները կարծում են, որ վճարային քարտերի աճող ժողովրդականության հիմնական պատճառը գերմանական վճարային համակարգի «պլաստիկի» օգնությամբ գնումների քանակի ավելացումն է `մինչև 30.1 տոկոս:

Բացի այդ վարկային քարտերի նկատմամբ վստահությունը մեծացել է: Չնայած ուսումնասիրության արդյունքներին, Գերմանիայում դեռ ցանկանում են վճարել կանխիկ գումարով, հատկապես, երբ խոսքը գնում է փոքր գումարների մասին: Գուցե այս միտումը կշարունակվի ևս 5 տարի:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր