13-05-2019 11:07 141

 

Աշխարհի ամենատարածված թվային արժույթի՝ բիթքոինի արժեքը գերազանցել է 7 հազար դոլարի շեմը, հայտնում է РИА Новости-ն հղում անելով աճուրդի տվյալները:

Նշվում է, որ վերջին անգամ 7000 դոլարից թանկ թվային արժույթը գնահատվել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին: Կիրակի երեկոյան ժամերի տվյալով՝ բիթքոինի արժեքը գնահատվել է 7054 դոլար՝ գրանցելով 3.51 տոկոսի աճ:

Ընդ որում, նախորդ տարվա դեկտեմբերին բիթքոինի արժեքը նվազել էր մինչև 3500 դոլար:

Բիթքոինը առաջին թվային արժույթն է, որի գործունեությունը դեռ նախագծման փուլում նախատեսվում էր հիմնել ապակենտրոնացվածության սկզբունքի շահագործման վրա։ Նրա հիմնական առավելությունն այն է, որ գործարքները անանուն են և իրականացվում են անմիջապես առանց միջնորդների: Բիթքոյնի գինը շատ փոփոխական է՝ հաշվի առնելով, որ 2013թ սկզբին գինը մոտ 10-15 դոլար էր և նույն թվականի վերջին այն հասավ 1163 դոլարի: Հաջորդ 18 ամիսների ընթացքում գինը իջավ 200$-ի: 2016թ այն բավականին մեծ տարածում գտավ Չինաստանում, երբ պետական արժույթը արժեզրկվեց: Այն հասավ 1140 դոլարի: Վերջնական բումը եղավ 2017թ վերջին, երբ Բիթքոինի գինը հասավ 20000 դոլարի:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր